ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Հովհաննես Սահակյան. «Ինչպե՞ս և ինչո՞ւ տեղի ունեցավ հանցագործությունը»

Հովհաննես Սահակյան. «Ինչպե՞ս և ինչո՞ւ տեղի ունեցավ հանցագործությունը»
23.01.2015 | 13:52

Այս լսումներն ԱԺ պետաիրավական հարցերով հանձնաժողովը չի հրավիրել որևէ խնդիր լուծելու համար: Այս լսումները ծնվել են մեր թե ընդդիմադիր, թե իշխանական թևի պատգամավորների ընդհանուր քննարկման արդյունքում՝ ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նախաձեռնած «2015 թ. հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքերի հետ կապված իրավական գործընթացների մասին» հարցի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը: «Այս ամբողջի գերնպատակն ու համար մեկ խնդիրը, իմ կարծիքով, այն է, որ ազգաբնակչությունը տեսնի՝ Ազգային ժողովը, որպես ներկայացուցչական մարմին, հետևողական է այս խնդրին, բաց է քննարկումների համար: Գլխավոր դատախազն ինքը պնդել է, որ գա ու բաց ներկայացնի այն իրավիճակը, որն այսօր կա, և չեմ կարծում, որ մենք այսօր այստեղ պետք է ինչ-որ խնդիրներ լուծենք»,- ասաց Հովհաննես Սահակյանը՝ ընդգծելով, որ նման քննարկումները կլինեն շարունակական:
«Որևէ մեկը չի կարող կասկածել, որ նա ամենախիստ պատիժն է ստանալու, բայց դա գյումրեցիներին, մեզ, ամբողջ հասարակությանը բավարար չէ: Մեզ հետաքրքիր է, անձամբ ինձ, որպես հայ մարդու, որպես պատգամավորի, հետաքրքիր է՝ ինչպե՞ս և ինչո՞ւ տեղի ունեցավ այս հանցագործությունը: Սա է բոլորի գերխնդիրն ու գերնպատակը»,- ամփոփեց Հովհաննես Սահակյանը:

Դիտվել է՝ 1502

Մեկնաբանություններ